Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը չկարողացավ զսպել արցունքները Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղի ավարտից հետո, որում սերբական թիմը արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Պաֆոսի» հետ (1:1) և դուրս մնաց մրցաշարից՝ դիմակայության երկու խաղերի արդյունքում մրցակցին զիջելով 2:3 հաշվով։
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո հեռարձակման ռեժիսորը խոշոր պլանով ցուցադրեց Նաիրին, որը չկարողացավ զսպել արցունքները։ Նշենք, որ 88-րդ րոպեին նրա խախտումից հետո տանտերերը հավասարեցրին հաշիվը, ինչը սերբական թիմին զրկեց հիմնական լիգայի անցնելու հնարավորությունից։

Նշենք, որ Սերբիայի գործող չեմպիոնը Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում։




























































