Իտալիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի նոր մրցաշրջանը մեկնարկեց անակնկալ արդյունքներով: Առաջին տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց նորեկ «Կրեմոնեզեից»:
Հանդիպումը տեղի ունեցավ «Սան Սիրո» (Ջուզեպպե Մեացցա) մարզադաշտում: Հյուրերի կազմում 28-րդ րոպեին հաշիվը բացեց պաշտպան Ֆեդերիկո Բասկիրոտոն: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+1-րդ րոպեին, «Միլանի» կենտրոնական պաշտպան Ստրահինյա Պավլովիչը գլխով խփած գոլով հավասարեցրեց հաշիվը՝ օգտվելով նորեկ Պերվիս Էստուպինյանի փոխանցումից: Սակայն 61-րդ րոպեին «Կրեմոնեզեի» հարձակվող Ֆեդերիկո Բոնացոլին խփեց հաղթական գոլը:
Բոլացոլիի գոլասոն
Goal clamoroso di bonazzoli della Cremonese #Milan #MilanCremonese pic.twitter.com/i6F4tcoa5G
— Cristiano Cento (@DjCristiano100) August 23, 2025
Հաջորդ տուրում «Միլանը» հյուրընկալվելու է «Լեչեին», իսկ «Կրեմոնեզեն» կմրցի «Սասուոլոյի» հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 29-ին:
«Միլան»-«Կրեմոնեզե» հանդիպման գոլերը՝ այստեղ
Մեկ այլ խաղում «Ռոման» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Խաղի միակ գոլը 53-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Ուեսլի Ֆրանսան:
Երկրորդ տուրում «Ռոման» կմրցի «Պիզայի» հետ, իսկ «Բոլոնյան» կխաղա «Կոմոյի» դեմ: Խաղերը նախատեսված են օգոստոսի 30-ին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռոման» 69 միավորով զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնյան» 62 միավորով 9-րդն էր և նվաճել էր Իտալիայի գավաթը:
«Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպման գոլը՝ այստեղ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ այստեղ



























































