Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հեգնական պատասխան է տվել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի վերաբերյալ հարցին։
— Ի՞նչ եք կարծում, Յամալի վրա եղած հսկայական ճնշման մասին։
«Չգիտեմ, ես ճնշում չափող սարք չունեմ։ Բայց, ամեն դեպքում, Լամինը շատ է աճել այս կարճ ժամանակահատվածում և արդեն կարևոր խաղացող է թե՛ «Բարսելոնայի», թե՛ Իսպանիայի հավաքականի համար։ Եվ կգա նրա հետ հանդիպելու ժամանակը․ այդ ժամանակ կտեսնենք»,— Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում անցկացրած 1 խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ «Կապտանռնագույնների» հարձակվողը ընդգրկված է «Ոսկե գնդակի» 2025 թվականի մրցանակի 30 հավակնորդների ցուցակում։























































