Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած ընկերական խաղում վստահ հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ (3։1)։
Մեր ընտրանու կազմում դուբլ գրանցեց Անդրանիկ Երվանդյանը, իսկ ևս մեկ անգամ աչքի ընկավ Արսեն Առաքելյանը՝ համապատասխանաբար 67-րդ, 71-րդ և 81-րդ րոպեներին։
Երկու հավաքականները միմյանց հետ ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն երկու օրից՝ օգոստոսի 20-ին։




























































