Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վլահովիչի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», մինչդեռ «Ծեր Սինյորան» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից։
25-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ լրանում է հաջորդ տարվա հունիսին։ Transfermarkt-ը Վլահովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։


























































