«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին։
«Կարծում եմ՝ Ալոնսոն որպես մարզիչ մեծ ապագա ունի։ Ես հավատում եմ, որ Խաբին կդառնա համաշխարհային ֆուտբոլի ամենաուժեղ մարզիչներից մեկը։ Հնարավոր է՝ լավագույնը։ Նա գիտի, թե ինչպես հասնել իր նպատակներին և առավելագույնս օգտագործել թիմի ներուժը»,– լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
43-ամյա իսպանացին այս ամռանը ստանձնեց «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ալոնսոյի պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին և Ալոնսոն ժամանակին եղել են թիմակիցներ Մյունխենի «Բավարիայի» կազմում։























































