«Բարսելոնան» Լա Լիգայի հայտացուցակում գրանցել է դարպասապահ Ժոան Գարսիային, ինչը հաստատվում է Լա Լիգայի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթերով։
Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» հասցրել է գրանցել նաև Մարկուս Ռեշֆորդին։
Այսօր՝ օգոստոսի 16-ին, դարպասապահը և հարձակվողը պաշտոնապես ընդգրկվել են թիմի հայտացուցակում։
Ավելի վաղ «Բարսելոնան» Լա Լիգային էր ներկայացրել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի բժշկական զեկույցը՝ կապված նրա մեջքի վիրահատության հետ։ Նշվում էր, որ տեր Շտեգենը կարող է բաց թողնել մինչև չորս ամիս։
Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին
Լա Լիգայի բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ տեր Շտեգենի վնասվածքը համապատասխանում է երկարաժամկետ ապաքինման չափանիշներին՝ համաձայն գործող կանոնակարգի։ Այս եզրակացությունը թույլ է տվել «Բարսելոնային» գրանցել Գարսիային որպես նոր խաղացող։
«Կապտանռնագույնները» Գարսիային ձեռք էին բերել «Էսպանյոլից» 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ 25 միլիոն եվրոյով։























































