Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Լիվերպուլ» — «Բորնմութ» հանդիպումը ժամանակավորապես ընդհատվել է հաշմանդամի սայլակով երկրպագուի կողմից հնչեցված ռասիստական բացականչությունների պատճառով։
Առաջին խաղակեսում, երբ «Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոն գնդակը նետում էր մրցակցի դաշտի եզրից, սայլակով գտնվող երկրպագուն մոտեցել է գովազդային վահանակին և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին։ Սեմենյոն դիմել է գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորին, ինչից հետո խաղը ժամանակավորապես կասեցվել է։
«Այսօրվա «Լիվերպուլ» — «Բորնմութ» հանդիպումը առաջին խաղակեսում ընդհատվեց «Էնֆիլդում» տրիբունաներից Սեմենյոյի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին ահազանգի պատճառով։ Միջադեպը մանրակրկիտ կքննվի։ Մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ֆուտբոլիստին և երկու ակումբներին։ Ռասիզմին տեղ չկա ո՛չ ֆուտբոլում, ո՛չ էլ հասարակությունում», — նշված է Պրեմիեր լիգայի հայտարարությունում։
«Լիվերպուլը» հաղթել է 4:2 հաշվով։ Գոլերի հեղինակներն են Ուգո Էկիտիկեն, Կոդի Գակպոն, Ֆեդերիկո Կյեզան և Մոհամեդ Սալահը։ «Բորնմութի» կազմում երկու գոլ խփել է Անտուան Սեմենյոն։
Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին



























































