Իսպանական Marca-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը թույլտվություն է ստացել գրանցելու երկու նոր խաղացողների՝ դարպասապահ Ժոան Գարսիային և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբը նախատեսում է նրանց գրանցել օգոստոսի 15-ին, որպեսզի հնարավոր լինի ընդգրկել նրանց Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղերի հայտացուցակում, որը մեկնարկում է նույն օրը։
Նախկինում «Բարսելոնան» չէր կարողանում գրանցել նորեկների մեծ մասին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումների և աշխատավարձերի շեմը գերազանցելու պատճառով։ Ռեշֆորդի հայտը հաստատելու համար ղեկավարությունը ստիպված է եղել երաշխավորել 7 միլիոն եվրո սեփական միջոցների տրամադրում՝ բյուջեի դեֆիցիտի դեպքում։ Ակումբում հույս ունեն, որ տրանսֆերների միջոցով դեֆիցիտը կփակվի, և այդ գումարը չի պահանջվի։
Գարսիայի գրանցման համար «Բարսելոնան» Լա Լիգայի հանձնաժողովին է ներկայացրել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի բժշկական եզրակացությունը և ստացել հաստատում։ Բացի այդ, պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալը նպաստել է նոր խաղացողների գրանցման հնարավորությանը։
Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Առաջին տուրում՝ օգոստոսի 16-ին, «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Մալյորկայի» հետ։



























































