«Վալենսիան» հայտարարություն է հրապարակել կորոնավիրուսի համավարակի դեմ հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Ակումբը առաջին թիմի ֆուտբոլիստների հետ աշխատավարձերի նվազեցման համաձայնություն է ձեռք բերել, ինչպես նաև որոշել է օգնության ձեռք մեկնել կառավարությանը։ «Վալենսիան» անցնելու է ERTE սխեմային․ անձնակազմը կգնա արձակուրդի՝ վճարվելով գործազրկության նպաստ, ճգնաժամի ավարտից հետո նրանց աշխատանքային պայմանագրերը կթարմացվեն։