«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար շոտլանդացի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն թիմը։
«Ինձ ամենաշատը տպավորեց «Բարսելոնան», որի դեմ մենք խաղացինք «Ուեմբլիում» 2011 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նրանց դեմ խաղալն անհնար էր», — Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։
Նշենք, որ այդ ժամանակ սըր Ալեքսը գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը», որը 2010/11 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 3:1 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։

























































