ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան այս տարի ընդգրկվել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակում, սակայն իր կարծիքով մրցանակի գլխավոր թեկնածուն իր թիմակից Ուսման Դեմբելեն է։ Ֆրանսիացի հարձակվողը, նրա խոսքով, մեծապես նպաստել է թիմի բոլոր մրցաշարերում հաղթանակներին։
««Ոսկե գնդակը» նվաճելը զարմանալի կլիներ, բայց Ուսմանն է, ով իսկապես արժանի է այդ մրցանակին։ Նա մեզ տարավ հաղթանակի բոլոր մրցաշարերում»,- Վիտինյայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին է։
2024/25 մրցաշրջանում ՊՍԺ-ն հաղթել է Չեմպիոնների լիգան և Ֆրանսիայի բոլոր ներքին մրցաշարերը։

























































