Շվեյցարացի կիսապաշտպան Արդոն Յաշարին Բելգիայի «Բրյուգե» ակումբից տեղափոխվել է իտալական «Միլան», հայտնում է «ռոսոնորիների» պաշտոնական կայքը։
23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 39 միլիոն եվրո։ «Բրյուգեի» տվյալներով՝ սա Բելգիայի ֆուտբոլի պատմության ամենաթանկ վաճառքն է։
Յաշարին «Բրյուգեի» կազմում անցկացրել է 52 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում և նվաճել Բելգիայի Գավաթը։
2024/25 մրցաշրջանում նա ճանաչվել է Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Իտալիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 23-ին։




























































