Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ ՀՖՖ-ն և հոլանդացի մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը։




























































