Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։
Միլանյան գրանդը հրապարակել է մի լուսանկար, որում Մխիթարյանը կապում է կոշկաքուղերը՝ կարծես նոր շնչով ու էներգիայով պատրաստվելով գալիք մրցաշրջանին։
Լուսանկարին կից գրված է. «Կոշիկները կապված են, միտք՝ կենտրոնացած»։



























































