UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ԱՄՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Իսլամ Մախաչևի հաջորդ մենամարտի մասին։
Թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված Մախաչևը կիսամիջին քաշային կարգում տիտղոսային մենամարտ կանցկացնի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի հետ։
«Մենամարտը տեղի կունենա Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր Գարդենում՝ UFC 322 մրցաշարի շրջանակում։ Հստակ ամսաթիվ դեռևս նշված չէ, սակայն մենամարտը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին», – հայտնել է Խաբիբը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Մախաչևը հրաժարվեց թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց և անցավ կիսամիջին քաշային կարգ։ Դրանից հետո թեթև քաշային նոր չեմպիոն դարձավ Իլյա Թոփուրիան՝ նոկաուտի ենթարկելով Չարլզ Օլիվեյրային։




























































