ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին շարունակում է մնալ «Յուվենտուսի» գլխավոր թիրախը՝ հարձակման գիծը ուժեղացնելու համար: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ Թուրին և այդ մասին արդեն տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը՝ մերժելով այլ առաջարկներ:
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը նույնպես կողմ է Կոլո Մուանիի վերադարձին: Ակումբի սպորտային տնօրեն Դամյեն Կոմոլին պատրաստում է նոր առաջարկ, որը ներառում է 10 միլիոն եվրո վարձավճար և պարտադիր գնման իրավունք՝ որոշակի պայմանների կատարման դեպքում: Գործարքի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 40 միլիոն եվրոն: Սակայն ՊՍԺ-ն պնդում է լիարժեք գնման երաշխիքի վրա:
Անցած մրցաշրջանում Կոլո Մուանին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2028 թվականը, իսկ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:























































