Մադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին համարում է տրանսֆերային գլխավոր թիրախ՝ վստահ լինելով, որ նա կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մարտավարական ծրագրերը։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» պատրաստ են գործարքի մեջ ներառել բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին և ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային, ինչպես նաև հավելյալ վճարել 40 միլիոն եվրո՝ Ռոդրիին ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ռոդրին վնասել էր խաչաձև կապանները և խաղադաշտ վերադարձել միայն մայիսի 20-ին՝ Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում կայացած «Բորնմութի» դեմ խաղում, որում խաղացել էր ընդամենը 7 րոպե։ Այնուհանդերձ, աշխարհի ակումբային առաջնությունում նա մասնակցել էր «քաղաքայինների» բոլոր հանդիպումներին։























































