Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում, արձագանքել է իր ծննդյան օրը սոցիալական ցանցերում ստացած ատելությամբ լի հաղորդագրությանը։
«Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, տեսքով էլ՝ անտուն ու հետամնաց։ Գնա և ինքնասպան եղիր», — գրել է օգտատերը Հալանդին։

Հալանդը կիսվել է այդ հաղորդագրությամբ և պատասխանել. «Շնորհակալություն հրաշալի ծննդյան շնորհավորանքի համար, Վիլ ՄքՀեյլ։ Հուսով եմ՝ քո ծնողները հպարտանում են այս գրառմամբ»։
Հալանդի գրառումից հետո օգտատերը ներողություն է խնդրել՝ նշելով. «Ես գրել եմ ատելությամբ և զայրույթով լի բառեր։ Դրանք չեն արտահայտում իմ իրական էությունը և կապ չունեն իսկական ֆուտբոլասերի հետ»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հալանդը մասնակցել է 48 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 34 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2034 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

























































