Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսին» (1։0)։
Սերբական ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 30-րդ րոպեին հեղինակեց Բրունո Դուարտեն։ 41-րդ րոպեին հյուրերի պաշտպան Սոլ Յոն Վուն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սերբական ակումբի կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում՝ նշելով նորամուտը Չեմպիոնների լիգայում։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

























































