«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը կարծիք է հայտնել «Ռեալ Մադրիդի» խաղացող Վինիսիուս Ժունիորի մասին՝ նշելով, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը ազդել է նրա խաղի վրա։
«Վինիսիուսը չի կարող իրեն թույլ տալ այնպիսի մրցաշրջան անցկացնել, ինչպիսին նախորդն էր. դա ակնհայտ է։ Ո՛չ ինքը, ո՛չ էլ «Ռեալը» չեն կարող նման բան թույլ տալ։
Նա դաշտ էր դուրս գալիս՝ մտածելով «Ոսկե գնդակի» մրցանակի մասին, որի վրա մեծ հույսեր էր դրել։ Սակայն անհաջողությունը հոգեբանորեն ազդեց նրա վրա։ «Ռեալը» սխալ վարվեց՝ բացակայելով մրցանակաբաշխության արարողությունից։
Ինձ համար անհասկանալի է նաև այն, որ պայմանագրի երկարաձգման մասին համաձայնություն ձեռք բերվեց դեռ ապրիլին, բայց այն չստորագրվեց մի քանի շաբաթ անց։ Երբ խաղացողը, ակումբը և գործակալը համաձայնության են հասնում, ամեն ինչ ավելի հանգիստ կլիներ, եթե փաստաթղթերն ստորագրվեին անմիջապես:
Չեմ կարծում, որ որևէ մեկին պետք է վաճառել։ Սակայն Վինիսիուսը չպետք է կրկնի նախորդ մրցաշրջանի մակարդակը, այլապես կդառնա երկրորդ պլանի խաղացող», — Կանիսարեսի խոսքն է մեջբերում Marca-ն։


























































