Առաջիկա շաբաթը կարևոր է լինելու Մարկ-Անդրե Տեր Շտեգենի համար։ Գերմանացի դարպասապահը պետք է որոշի՝ ենթարկվի՞ արդյոք վիրահատության մեջքի խնդիրների պատճառով, որոնք խանգարել էին նրան նախամրցաշրջանի մեկնարկին միանալ թիմի մարզումներին։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ անկախ կայացվելիք որոշումից, Տեր Շտեգենը չի մեկնի Ճապոնիա և Հարավային Կորեա՝ «Բարսելոնայի» ամառային շրջագայության շրջանակում։
Եթե դարպասապահը ընտրի վիրահատությունը, նա կբացակայի առնվազն չորս ամիս։ Այդ դեպքում «Բարսելոնան» հնարավորություն կստանա գրանցելու մեկ այլ դարպասապահ՝ ամենայն հավանականությամբ Ժոան Գարսիային։
Ավելի վաղ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Տեր Շտեգենին չի դիտարկում որպես իր վստահելի հիմնական դարպասապահ։



























































