«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը առաջիկա օրերին վարձակալական հիմունքներով կհամալրի «Բարսելոնայի» կազմը՝ հետագայում գնման պարտադիր պայմանով։
Mundo Deportivo պարբերականը ներկայացրել է այն համարները, որոնք Ռեշֆորդը կարող է կրել կատալոնական ակումբում։ Առկա են երեք հիմնական տարբերակներ՝ 14, 19 և 22։
14 համարը ժամանակին կրել է Ռեշֆորդի կուռքը՝ Թիերի Անրին։ 19 համարը վերջերս ազատվել է Լամին Յամալի կողմից, իսկ 22-ը թափուր է մնացել Իլկայ Գյունդողանի հեռանալուց հետո։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի կանոններով հիմնական կազմի խաղացողները պետք է հանդես գան 1-ից 25 համարների ներքո։
Նշվում է, որ «Բարսելոնան» նախատեսում է Մարկուս Ռեշֆորդին պաշտոնապես ներկայացնել երեքշաբթի՝ հուլիսի 22-ին։






















































