Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Բրենթֆորդի» հետ հարձակվող Բրայան Մբեումոյի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ գործարքի ընդհանուր գումարը կկազմի մինչև 71 միլիոն ֆունտ ստերլինգ (82.4 միլիոն եվրո), որից 65 միլիոն ֆունտ (75.4 միլիոն եվրո)՝ ֆիքսված վճար, և մինչև 6 միլիոն ֆունտ (7 միլիոն եվրո)՝ բոնուսներ։ Գումարի հիմնական մասը կվճարվի չորս փուլով։
25-ամյա կամերունցի ֆուտբոլիստը, ով նախընտրել է «Յունայթեդը» այլ ակումբների փոխարեն, այժմ գտնվում է տրանսֆերի ձևակերպման վերջին փուլում։
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Մբեումոն մասնակցել է 38 խաղի, խփել 20 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Մանչեսթեր Յունայթեդը» 2024/2025 մրցաշրջանի ԱՊԼ-ում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ վաստակելով 42 միավոր։




























































