Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը մեկնաբանել է ակումբում մնալու իր որոշումը՝ չնայած այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությանը։
«Ես ուզում եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան փորձել դա անել իմ կյանքի ակումբի հետ։ Ես կցանկանայի շարունակել պատմություն կերտել այստեղ՝ երկրպագուների և ընտանիքիս աջակցությամբ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նիկո Ուիլյամսը «Ատլետիկում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը 45 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկը» նոր պայմանագիր է կնքել Ուիլյամսի հետ։ Իսպանացի ֆուտբոլիստը թիմում կմնա մինչև 2035 թվականը։




























































