ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից հետո (5:0) երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է հանդիպումը և խոսել ակումբի ծրագրերի մասին։
«Մեծ գործ չենք արել։ Մենք վստահ էինք, որ կհաղթահարենք այս թիմի արգելքը։ Սպասում էի հաղթենք, որ ներողություն խնդրեմ արտագնա խաղի համար։ Դրսում կայացած խաղը ես պարտվեցի, իսկ տնային հանդիպումը հաղթեցին իմ տղաները։
Հինգ օր այդ պարտությունն ինձ հանգիստ չէր տալիս։ Հինգ օրվա փոխարեն այսօր խփեցինք՝ հինգ գոլ»,– ասել է Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի որակավորման երկորդ փուլում «Փյունիկը» կմրցի հունգարական «Դյորի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին։
Ամբողջական ասուլիսը՝ տեսանյութում


























































