Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերջին օրերին մարզվում էր մարզասրահում։ Թվում էր, թե դարպասապահի բացակայությունը թիմի մարզումներից պայմանավորված էր խաղացողի և ակումբի միջև լարվածությամբ (ակումբում այլևս գերմանացուն չեն համարում առաջին համարը), բայց ոչ։ Իրականում, 33-ամյա դարպասապահի մոտ ախտորոշվել են մեջքի բավականին լուրջ խնդիրներ։
Իսպանական Sport.es պարբերականի հաղորդմամբ՝ Շտեգենը ակումբի բժշկական անձնակազմի հետ փորձում է որոշում կայացնել կոնսերվատիվ բուժման և վիրահատության միջև։ Եթե վիրահատություն կատարվի, դարպասապահը կբացակայի մոտ չորս ամիս։
Այսպիսով, Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի լքի «Բարսելոնան» այս ամռանը։ Նա կապաքինվի և, հնարավոր է, ձմռանը նոր թիմ փնտրի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ կանոնավոր խաղալու համար։



























































