«Նապոլիի» աստղային նորեկ Կևին Դե Բրույնեն որոշել է, թե ինչ խաղային համարի ներքո հանդես կգա իտալական ակումբում։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Մատեո Մորետտոն։
Աղբյուրի համաձայն՝ բելգիացին «Նապոլիում» կկրի 11 համարը։ Հիշեցնենք, որ Դե Բրույնեն նեապոլիտանական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Մինչ Իտալիա տեղափոխվելը ֆուտբոլիստը 10 տարի հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ մասնակցելով 421 խաղի, խփելով 108 գոլ և կատարելով 177 գոլային փոխանցում։
34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։



























































