Oasis խմբի երկրպագուները սուլոցներով են դիմավորել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային համերգի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Գվարդիոլան համերգին ներկա է եղել դստեր հետ։ Համերգի ընթացքում խմբի անդամ Լիամ Գալագերը հայտարարել է, որ ցանկանում է մի երգ նվիրել Գվարդիոլային։
«Ես ուզում եմ հաջորդ ստեղծագործությունը նվիրել բոլոր ժամանակների ամենամեծ մարզչին, միակին ու անկրկնելիին՝ Խոսեպ Գվարդիոլային», – ասել է Լիամը։
Գալագերը խոնարհվել է՝ հարգանք հայտնելով կատալոնացի մարզչին, սակայն դրանից հետո երկրպագուներից սկսվել են սուլոցներ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի հասցեին։ Լիամի եղբայր Նոել Գալագերը արձագանքել է՝ ասելով. «Ո՞ւմ եք, գրողը տանի, սուլում»։




























































