Հեղինակավոր Give Me Sport պորտալը ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից առաջ թարմացրել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն շարունակում է համարվել մրցանակը նվաճելու գլխավոր հավակնորդը։ Նրան հաջորդում է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է փարիզյան գրանդի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
Չորրորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, իսկ իսկ «Լիվերպուլի» լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահը՝ հինգերորդը։
2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում՝ Շատլե թատրոնում։ Մրցանակի թեկնածուների անունները կհրապարակվեն օգոստոսի 7-ին։


























































