Բիլբաոյի «Ատլետիկի» 30-ամյա պաշտպան Երայ Ալվարեսը ժամանակավորապես հեռացվել է դոպինգի կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ալվարեսի դոպինգ թեստը վերցվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղից հետո։
«Ատլետիկը» պաշտոնական հայտարարությամբ ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի մարդկային սխալի համար և հայտնել իր լիակատար աջակցությունը նրան։ Ալվարեսը սոցիալական ցանցերում նշել է, որ դրական արդյունքը պայմանավորված է ալոպեցիայի (մազաթափության) բուժման ընթացքում թույլ տված սխալով։
Անցած մրցաշրջանում Ալվարեսը «Ատլետիկի» կազմում մասնակցել է 29 հանդիպման և խփել է երկու գոլ։

























































