Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տեղեկություններով՝ 25-ամյա հարձակվողն այժմ դուրս է գրվել հիվանդանոցից և իրեն համեմատաբար ավելի լավ է զգում։
«Մբապեն աստիճանաբար վերականգնվում է։ Այսօր նա սկսել է աերոբիկ վարժություններ անել հյուրանոցում»,- գրել է Ռոդրիգեսը։
Կիլիանը հինգշաբթի՝ հունիսի 19-ին, հոսպիտալացվել էր ԱՄՆ-ում սուր գաստրոէնտերիտի պատճառով, որտեղ Մադրիդի «Ռեալը» այս օրերին մասնակցում է ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությանը։
Ֆրանսիացու լիարժեք ապաքինման ժամկետի մասին դեռևս տեղեկություններ չկան, սակայն, հավանաբար, հարձակվողը չի մասնակցի կիրակի օրը «Պաչուկայի» դեմ մրցաշարի երկրորդ խաղին։