«Մանչեսթեր Սիթիի» նորեկ, նիդեռլանդացի Տիջանի Ռեյնդերսը խոսել է անգլիական ակումբ տեղափոխվելու մասին։
«Ես ուրախ եմ միանալ «Մանչեսթեր Սիթիին»։ «Սիթին» աշխարհի մեծագույն թիմերից մեկն է՝ լավագույն մարզիչով, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներով և հիանալի ենթակառուցվածքներով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Սիթին» նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, և ես ուզում եմ օգնել նրանց հասնել ավելի մեծ հաջողությունների առաջիկա տարիներին։
ԱՊԼ-ում հանդես գալը երազանքի իրականացում է։ Այս լիգայում տարիների ընթացքում հանդես են եկել լավագույն նիդեռլանդացի ֆուտբոլիստներից շատերը, և ոգեշնչող է հետևել նրանց։
Ես անհամբեր սպասում եմ մեկնարկին, ֆուտբոլիստների հետ հանդիպմանը և «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին ցույց տալուն, թե ինչի եմ ընդունակ», — Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։


























































