Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սեննան իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի հարձակվողներ Մեսսիի ու Նեյմար մասին.
«Ինձ համար աշխարհում լավագույնը Մեսսին է: Նրանից լավը չկա, իսկ Նեյմարը կատարյալ խաղացող է: Նա արժանի է «Ոսկե գնդակին», բայց շատ է վնասվածքներ ստանում, ուստի, մի քիչ հաջողություն է պետք:
Այս տարի Չեմպիոնների լիգայում ես երկրպագելու եմ ՊՍԺ-ին, քանի որ Նեյմարը վաստակել է «Ոսկե գնդակ» ստանալու հնարավորությունը»,-ասել է Սեննան:




























































