«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչով է զբաղվում կարանտինով պայմանավորված տնային մեկուսացման ընթացքում.
«Այս օրերին աշխարհը լավ օրի չէ, բայց մի բան լավ է, որ ես տարբեր բաներ սովորեցի: Հիմա ես պատասխանատու եմ ամանները լվանալու համար: Դա ինձ դուր է գալիս: Հիմա ես եմ իմ մեքենայի վարպետը: Ես առաջին անգամ պատրաստել եմ ձվածեղ:
Այս շաբաթվա մարտահրավերն արդեն հստակ է: Ես 52 տարեկան եմ ու փողկապ կապել չգիտեմ: Մինչ շաբաթվա ավարտ ես պետք է սովորեմ դա: Դա, հավանաբար, կտևի մի ամբողջ շաբաթ, քանի որ սովորաբար ձեռքերս ոչնչում «պիտանի» չեն, ուստի զավեշտալի կլինի», — ասել է Կլոպը: