Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլը հնարավոր է մեկնարկի հոկտեմբերին: Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը:
Ըստ աղբյուրի, նման որոշման պատճառ է մրցաշարերի անցկացման խիտ գրաֆիկը, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով:
Հիշեցնենք, որ եվրոպական երկրներից այս օրերին ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը: