Բելառուսի առաջնության 5-րդ տուրում «Սլուցկը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Սոլիգորսկի «Շախտյորին»:
Հյուրերը 2 գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում, իսկ 2-րդ խաղակեսի սկզբնամասում մնացին 10 հոգով: Տանտերերը միակ գոլը խփեցին 89-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Սլուցկը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շախտյորը» 12-րդն է 5 միավորով: