Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հեռացման մասին խոսակցությունները նոր թափ հավաքեցին այն բանից հետո, երբ «արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 0-3 հաշվով պարտվեց «Պարի Սեն Ժերմենին»:
Իտալական Corriere dello Sport-ը գրում է, որ ֆրանսիացի մասնագետի հեռացման դեպքում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Իտալացի մասնագետը «բիանկոներիների» ղեկին հինգ տարի անցկացնելուց հետո նախորդ մրցաշրջանի ավարտին հեռացավ թիմից: Այդ բանից հետո լուր տարածվեց, որ Ալեգրին մեկ տարով դադար է վերցնելու մարզչական աշխատանքից:
Զիդանի հեռացման դեպքում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու թեկնածուների թվում են նաև Ժոզե Մոուրինյուն և Խաբի Ալոնսոն: