«Չելսին» կտրամադրի 78,000 բաժին սնունդ առողջապահության ազգային ծառայության աշխատակիցների, ինչպես նաև տարեցների և կարիքավոր քաղաքացիների համար: Այդ մասին հաղորդվում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում: Սնունդը 6 շաբաթվա ընթացքում առաքվելու են տեղական հինգ հիվանդանոցներ:
«Մեր ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պնդում է, որ մենք գտնենք հնարավորություն, որպեսզի օգնենք կարիքավորներին այս դժվար պահին: Այժմ խոցելի մարդկանց օգնության կարիքն ավելի շատ է, քան երբևէ», — ասում է Բրյուս Բաքը՝ «Չելսիի» տնօրենների խորհրդի նախագահը:
Հայտնի է դարձել նաև, որ «Չելսին» ապրիլ ամսվա ընթացքում ակումբի աշխատակիցներին կվճարի ամբողջ աշխատավարձը, չնայած կորոնավիրուսի համաճարակին: