«Էվերտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Ա Սերիայի մի շարք ակումբներ պատրաստ են ամռանը պայքարել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիի համար: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:
26-ամյա հարձակվողը հայտնվել էր իտալացի Կարլո Անչելոտիի ցանկալի ձեռքբերումների ցանկում: Անչելոտին ներկայումս մարզում է «Էվերտոնը» և փորձելու է ձեռք բերել Բելոտիին:
«Մանչեսթեր Յունայթեդը», «Նապոլին», «Միլանը» և «Ֆիորենտինան» պատրաստ են մրցել «Էվերտոնի» հետ Իտալիայի հավաքականի հարձակվողի համար պայքարում: Բելոտիի պայմանագրում սահմանված է փոխհատուցում՝ 100 միլիոն եվրոյի չափով:
2019/20 մրցաշրջանում Բելոտին անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: