Լոնդոնի «Չելսին» նախատեսում է հաջորդ մրցաշրջանում պահպանել կիսապաշտպան Նգոլո Կանտեին: Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլա Սկիրան: Աղբյուրի համաձայն, «Ռեալը», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը» հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա խաղացողի նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են Կանտեին թույլ տալ մեկ այլ ակումբ տեղափոխվել 70 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ «Բարսելոնան» մտածում է Կանտում փոխանակել իրենց կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ:
2016-ի ամռանը Կանտեն «Լեսթերից» տեղափոխվեց «Չելսի»՝ 36 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականը: