Իսպանական El Mundo հանդեսը պնդում է, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարել Անտուն Գրիզմանի հետ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 200 միլիոն եվրո:
Իսպանական հանդեսը հայտնում է, որ ունի փոստային նամակներ, որոնք ապացուցում են, որ կողմերը միմյանց միջև բանակցությունների մեջ են եղել 2019 թվականի մարտից:
Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոնից 120 միլիոն եվրո է դարձել հուլիսի 1-ին, ինչից 11 օր անց կատալոնական ակումբը ձեռք է բերել ֆրանսիացուն:
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանի տեղափոխությունից հետո «Աթլետիկոն» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ակումբը պահանջում է «Բարսելոնայից» վճարել ևս 80 միլիոն եվրո, քանի որ կողմերը համաձայնության են հասել միմյանց հետ մինչև հուլիսի 1-ը:
Անտուան Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում նոր մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու 2 գոլ է խփել: