«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հիշել է 2012 թ-ին ակումբից՝ իր հեռանալը: Հաջորդ 4 տարիներին ֆրանսիացին խաղացել է Թուրինում, իսկ այնուհետև՝ կրկին վերադարձել Մառախլապատ Ալբիոն.
«Դա ոչ բավարար վստահության արդյունքն էր իմ ու Ֆերգյուսոնի միջև: «Բլեքբեռնի» դեմ վերջին խաղում լցվեց համբերության բաժակը: Ոչ մի կենտրոնական կիսապաշտպան այդ պահին պատրաստ չէր խաղալու, իսկ այնտեղ խաղում էին Պակն ու Ռաֆայելը, իսկ ես չխաղացի: Ֆերգյուսոնն ինձ ասաց, որ սկսեմ մարզվել: Ինձ թվաց, որ դուրս կգամ խաղադաշտ, բայց ես այդպես էլ մնացի պահեստայինների նստարանին: Այդ խաղում մենք պարտվեցինք: Հետո ես ասացի Էվրային, որ հեռանում եմ… Դժվար էր: Ես տեղափոխվեցի «Յուվենտուս»՝ խաղաժամանակի ոչ մի երաշխիք չունենալով:
Ցանկանում էի ապացուցել, որ պատրաստ եմ մեկնարկային կազմում խաղալու»,-ասել է Պոգբան: