Ամերիկյան հայտնի Amazon ընկերությունը նպատակ ունի գնել Լոնդոնի «Տոտենհեմի» ստադիոնի անվանման իրավունքը:
Մի քանի այլ ընկերություններ ևս հետաքրքրված են այս գործարքով, բայց Amazon-ն ավելի մոտ է պայմանագիր կնքելուն: Ընկերությունը, վերջերս, «Տոտենհմեմի» ստադիոնում ֆիլմ է նկարահանել, որն էլ առավելություն է տալիս իրեն:
«Տոտենհեմի» նախագահը ծրագրում է կնքել 10 տարվա պայմանագիր՝ տարեկան 29 միլիոն եվրո գումարով: Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» նոր մարզադաշտում է հանդես գալիս 2019 թ-ից: