Թուրինի «Յուվենթուսն» ու Պաուլո Դիբալան համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման շուրջ, հաղորդում է blackwhiteredallover.com-ը։
Գործող պայմանագիրը արգենտիացի ֆուտբոլիստի նախատեսված է մինչև 2022 թվականը։ Նոր համաձայնագրով պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։
Հաղորդվում է, որ նոր համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան ևս վարակվել է կորոնավիրուսով։