«Յուվենտուսի» ու «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին դարձել է «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Ալլեգրիի նշանակումը կարող է դառնալ «Նյուքասլի» թարմացման մի մասը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի սեփականատեր Մայք Էշլին համաձայնել է ակումբը վաճառել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային ֆոնդին, որի ղեկավարը արքայազնի ժառանգորդ Մուհամեդ բեն Սալմանն է։ Հիմա «Նյուքասլը» գլխավորում է Սթիվ Բրյուսը։
Ավելի վաղ Ալլեգրիի հետ երկխոսություն էր սկսել Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն։ Նաև հաղորդվում էր, որ Ալլեգրին կարող է աշխատանք ստանալ ՄՅՈՒ-ում ու Մադրիդի «Ռեալում»։
Հիշեցնենք, որ մասնագետը «Յուվեն» գլխավորել է 2014-19 թվականներին։