«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը:
Ըստ Fichajes-ի՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Աստոն Վիլան», «Նյուքասլը» և «Տոտենհեմը»:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել Գրիլիշի տրանսֆերի համար առաջարկները, սակայն վինգերի բարձր աշխատավարձը խոչընդոտ է տրանսֆերի համար, նշում է աղբյուրը։
Գրիլիշն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


























































