Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» մեծ ծրագրեր է մշակում 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Էր-Ռիադի ակումբը մտադիր է համալրել իր կազմը համաշխարհային մակարդակի աստղերով, իսկ նրանց հետաքրքրությունների շրջանակում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Գաբրիել դոս Սանտոսը և «Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն:
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Fichajes-ին, «Ալ-Նասրը» պատրաստ է մոտ 400 միլիոն եվրո ներդնել այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերները կյանքի կոչելու համար: Transfermarkt-ի գնահատականներով՝ 24-ամյա Վինիսիուսի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո, 27-ամյա Գաբրիելինը՝ 75 միլիոն եվրո, իսկ 23-ամյա Կայսեդոյինը՝ 80 միլիոն եվրո:
Տրանսֆերային այս գործարքների հաջողությունը, սակայն, կախված կլինի բանակցությունների ընթացքից և խաղացողների՝ նոր մարտահրավերներ ընդունելու պատրաստակամությունից:
























































