«Բարսելոնան» և «Չելսին» այս ամառ կարող են ֆուտբոլիստների փոխանակում կատարել: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։
Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է մեկնել Լոնդոն (ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»), իսկ կիսապաշտպան Նգոլո Կանտեն կտեղափոխվի «Բարսելոնա»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «կապույտները» ցանկանում են ֆրանսիացու համար ստանալ մոտ 70 միլիոն եվրո, իսկ կատալոնացիները բրազիլացուն գնահատում են 60-70 միլիոն ֆունտ:
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ուժեղացնել հարձակման գիծը։ Կատալոնական ակումբի համար առաջնային տարբերակը շարունակում է մնալ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Goal.com-ը գրում է, որ «Բարսելոնան» այլընտրանքային տարբերակ է մշակում Լաուտարոյի տրանսֆերի չիրականացման պարագայում կիրառելում համար։