«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ուժեղացնել հարձակման գիծը։ Կատալոնական ակումբի համար առաջնային տարբերակը շարունակում է մնալ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Goal.com-ը գրում է, որ «Բարսելոնան» այլընտրանքային տարբերակ է մշակում Լաուտարոյի տրանսֆերի չիրականացման պարագայում կիրառելում համար։ Աղբյուրի պնդմամբ՝ «Պլան Բ»-ն կայանում է «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու մեջ։
«Կապտանռնագույնները» ցանկանում են թիմի կազմում ունենալ հարձակվող, ով արժանիորեն կփոխարինի Լուիս Սուարեսին։ Անկախ ամեն ինչից Լաուտարոն մնում է առաջին ընտրությունը։ Իսակի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա, եթե արգենտինացու տրանսֆերը չկայանա։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» դեռևս մտքում է պահում նաև Նեյմարին վերադարձնելու տարբերակը։